EPODEX-ի ԿԻՍԱԹԱՓԱՆՑԻԿ ԿԱՊՈՒՅՏ կաթիլային գունանյութ
EPODEX-ի կաթիլային կիսաթափանցիկ գունանյութերը նախատեսված են էպօքսիդային խեժերին կիսաթափանցիկ էֆեկտ հաղորդելու համար։ Յուրաքանչյուր սրվակ ունի իր կաթիլային բաժանաչափը, որը առավել քան հնեշտացում է գունանյութերի օգտագործումը։ Կիսաթափանցիկ գունային արդյունք ստանալու համար յուրաքանչյուր երանգային թափանցիկ գունանյութին անհրաժեշտ է ավելացնել կաթիլային թափանցիկ ՍՊԻՏԱԿ գունանյութ։ Բոլոր գունանյութերը օժտված են գունային տեսության թեորեմային օրենքներով և կարող են միախառնվել (օրինակ ՝ դեղինի ու կապույտի միաձուլումից ստացվում է կանաչ գույնը):
Կիրառությունը
Խառնել գունանյութը էպօքսիդային խեժի և կարծրացուցիչի հետ։ Գունային առավելագույն ինտենսիվության և իդեալական կիսաթափանցիկ արդյունքի համար առաջարկվում է 1կգ խեժի հետ օգտագործել 40 կաթիլ թափանցիկ ԿԱՊՈՒՅՏ և 20 կաթիլ թափանցիկ ՍՊԻՏԱԿ կամ 1,2 գրամ ԿԱՊՈՒՅՏ և 0,6 գրամ ՍՊԻՏԱԿ թափանցիկ-կաթիլային գունանյութ։ Գույնի ինտենսիվությունը կարելի է կառավարել ավելացնելով կամ քչացնելով կաթիլների քանակը։
հավելում. խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսավորության տարբեր պայմանների և մոնիտորների այլատեսակ ցուցադրման պատճառով գույները կարող են միանշանակ նույնատիպ չցուցադրվել: Տրամադրվող առաջարկությունները ամբողջապես հիմնված են մեր փորձառության վրա՝ առանց իրավական պարտավորության:
Հաճախորդների սպասարկում. հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին։
Ակնարկներ
There are no reviews yet.