EPODEX-ի ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ալկոհոլային գունանյութ
EPODEX-ի ալկոհոլային գունանյութերը թափանցիկ, սպիրտային հիմքով, արագ չորացող խտանյութեր են՝ նախատեսված գեղանկարչության մեջ հատուկ տեխնիկաներ, անհատական գունային անցումներ, վերացական և աբստրակտ էֆեկտներ ստանալու համար։ Գունանյութը կարող է օգտագործվել գրեթե բոլոր հարթ մակերեսով նյութերի վրա: Էպօքսիդային խեժերը, սինթետիկ թղթերը, ապակին, մետաղը, կերամիկան, ճենապակին, մոդելավորման կավը լավագույնս համապատասխանում են: Չորացնելուց հետո ալկոհոլային գունանյութերը ջրակայուն են և ամուր։
Կիրառությունը Էպօքսիդային խեժերի հետ
Խառնեք էպոքսիդային խեժը և կարծրացուցիչը նախատեսված հարաբերակցությամբ։ Խառնուրդը լցրեք ցանկալի մակերեսի կամ կաղապարի մեջ: Ալկոհոլային տիպիկ էֆեկտ ստանալու համար խորհուրդ է տրվում լցնել առավելագույնը 1,5 սմ հաստւթյամբ, ապա ավելացնել դեռևս թաց խառնուրդի վրա ալկոհոլային որևէ գունանյութ, արդեն իսկ գունային խառնուրդին ավելացնել մի քանի կաթիլ սպիտակ կամ սև գունանյութ, որքան սպիտակ (կամ սև) գունանյութը շատ ավելացվի, այդքան երանգային գունանյութի կաթիլները ավելի կխորանան խեժի մեջ։ Ամբողջական, նախշային և բազմագույն արդյունքի հասնելու համար կարելի մի քանի գունային կաթիլներ համադրել սպիտակի (սևի) հետ։
հավելում. խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսավորության տարբեր պայմանների և մոնիտորների այլատեսակ ցուցադրման պատճառով գույները կարող են միանշանակ նույնատիպ չցուցադրվել: Տրամադրվող առաջարկությունները ամբողջապես հիմնված են մեր փորձառության վրա՝ առանց իրավական պարտավորության:
Հաճախորդների սպասարկում. հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին։
Ակնարկներ
There are no reviews yet.