PRO MAX համակարգի էպօքսիդային խեժը
նախատեսված է ծավալական լիցքով մեծամասշտաբ աշխատանքներ ստանալու համար, այն կիրառություն ունի լիցքային սեղաններ, լուսամփոփներ և այլ տարատեսակ հաստություններով աշխատանքներ ստանալու մեջ, որոնք չեն գերազանցում 10սմ-ը։
Կիրառության եղանակը
- Ծավալային, փայտային լիցքերի դեպքում նախընտրելի է էպօքսիդային խեժի և փայտի միջև ստեղծել կոնտակտային և որպես պատնեշ ծառայող շերտ, որը կստանձնի նախախեժի դերը և կօգնի արտանետել փայտի մեջ առկա օդը, ինչպես նաև խուսափել նյութի ծավալային կորստից։ Այդ շերտը ստանալու համար պարզապես անհրաժեշտ է ECO համակարգի էպօքսիդային խեժի խառնուրդը (քանի որ խեժի այս տարատեսակը բավականին արագ է չորանում՝ ~16ժամ) բարակ շերտով տարածել փայտի եզրերային, շփման մակերևույթի երկայնքով՝ ներկագլանակի կամ վրձնի օգնությամբ։
- Պատնեշային շերտ ստանալու համար անհրաժեշտ է ECO խեժի Ա կոմպոնենտը միախառնել ECO պնդացուցիչի Բ կոմպոնենտի հետ 2:1 հարաբերակցությամբ (օրինակ՝ 2կգ խեժի հետ օգտագործել 1կգ պնդացուցիչ)։
- Խեժային խառնուրդը հարել բաժակի եզրերից դեպի կենտրոն ուղղվածությամբ։ Նախընտրելի է խառնուրդը տեղափոխել մեկ այլ մաքուր տարրայի մեջ և կրկին մի քանի րոպե հարել՝ մինչև բաղադրիչները ամբողջությամբ միախառնվեն և ստացվի համասեռ զանգված:
- Միախառնված մասսան անմիջապես օգտագործել, եթե այն գերազանցում է թույլատրելի հաստությունը, որը ECO համակարգի դեպքում 1սմ-ն է, ապա թողնել, որ պատնեշային շերտը կարծրանա մոտ 12-24 ժամ՝ կախված միջավայրի ջերմաստիճանային պայմաններից և օդի խոնավությունից ։
- Հիմնական լիցքային շերտ ստանալու համար միախառնել երկկոմպոնենտային PRO MAX խեժի բաղադրիչները՝ A և B կոմպոնենտները, անհրաժեշտ չափաբաժնով և նախատեսված հարաբերակցությամբ, ապա ծավալային լիցքը կատարել այնպես, որ շերտային թույլատրելի հաստությունը չգերազանցի 10սմ-ը։
- Լցոնված լիցքային շերտը պետք է թողնել կարծրանալու մոտ 72-96 ժամ՝ կախված միջավայրի ջերմաստիճանային պայմաններից և օդի խոնավությունից ։
- Գունանյութային համատեղմամբ աշխատելու դեպքում՝ գունանյութը անհրաժեշտ է ավելացնել հիմնական լիցքային շերտի կա՜մ Ա բաղադրիչին կա՜մ արդեն իսկ ստացված խեժային խառնուրդին, այսինքն՝ միախառնված խեժ և կարծրացուցիչ զանգվածին։ Կոմպոնենտների 1:2-ի հարաբերակցությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի չառնել գունանյութի գրամային կշիռը, իսկ երանգի ինտենսիվությունը կարելի է կառավարել ավելացնելով կամ քչացնելով գունանյութի քանակը։
- PRO MAX խեժային համակարգով ստացված առարկան կամ մակերևույթը շահագործման ենթակա է դառնում 72 ժամ անց, իսկ էկոլոգիապես մաքրվում է 14 օր անց։
Իրազեկում/ info
Էպօքիդային խեժը չորացման և հետագա մի քանի օրվա ընթացքում բավականին զգայուն է խոնավության նկատմամբ, և կա խեժային վերին ենթաշերտում սպիտակ բծերի կամ կաթիլային հետքերի առաջացման վտանգ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել ջրի հետ ցանկացած շփումից՝ մինչ խեժային խառնուրդի իդեալական չորացման ավարտը։
Ցանկալի հաստություն մակերևույթային և լիցքային աշխատանքների համար
- Կոնտակտային շփման պատնեշ հանդիսացող շերտ՝ մոտ 1,65-2,20կգ/մ2՝ 1,5-2մմ հաստությամբ մակերեսների համար
- հիմնական, ծավալային լիցք՝ մոտ 0,22-0,55կգ/ մ2՝ 0,2-0,5մմ հաստությամբ մակերեսների համար
- Վերջնական, պաշտպանիչ մակերեսային շերտ՝ մոտ 1,10-1,65 կգ/ մ2՝ 1,-1,5 հաստությամբ շերտերի համար
Երանգային գունանյութի անհրաժեշտ քանակությունը խեժ-պնդացուցիչ խառնուրդի 1կգ համար (գունավորված խեժային խառնուրդը՝ կախված հաստությունից, կարող է տարատեսակ գունային ինտենսիվությամբ արտահայտվել)
- Փոշի գունանյութեր (մետաղական, գլիտերային, հոլոգրաֆիկ-գլիտերային, նեոնային և ֆոսֆորային)՝ 1,5-2% (15-20գ),
- Թափանցիկ գունանյութեր (բացի՝սիպիտակ, սև և մոխրագույն)՝ 60 կաթիլ (1,8գ),
- Թափանցիկ սպիտակ, սև և մոխրագույն գունանյութեր՝ 20 կաթիլ (0,6գ),
- Կիսաթափանցիկ գունանյութեր՝ 40 կաթիլ նախընտրելի երանգային գունանյութ(1,2գ) և 20 կաթիլ սպիտակ գունանյութ (0,6գ),
- Կիսաթափանցիկ սպիտակ գունանյութ՝ 60 կաթիլ (1,8գ),
- Մածուկային RAL գունանյութեր՝ 1% (10գ)
- Փոշի-փայլային գունանյութեր՝ 1% (10գ)
Հաճախորդների սպասարկում. հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին։
հավելում. խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսավորության տարբեր պայմանների և մոնիտորների այլատեսակ ցուցադրման պատճառով գույները կարող են միանշանակ նույնատիպ չցուցադրվել: Տրամադրվող առաջարկությունները ամբողջապես հիմնված են մեր փորձառության վրա՝ առանց իրավական պարտավորության:
Կոմպոնենտներում առկա քիմիական նյութեր
Ա կոմպոնենտ (խեժ) ՝ բիս- [4- (2,3-էպօքսիպրոպօքսի) ֆենիլ] պրոպան օքսիրան, մոնո [(C12-14-ալկիլօքսի) մեթիլ] ածանցյալ։
Բ կոմպոնենտ (պնդացուցիչ) ՝ պոլիօքսիալկիլէնեամին։
Զգուշացում
Ա բաղադրիչ։ Խրոնիկ հիվանդությունների կամ սուր ալերգիկ ռեակցիաների առկայության դեպքում հնարավոր է մաշկի կամ աչքերի գրգռվածության առաջացում, որոնցից խուսափելու համար անհրաժետ է կրել պաշտպանիչ հարմարանքներ (ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ, ակնոցներ, դիմակ)։ Խեժը ախտահարում է ջրային միջավայրը, որը և չի ինքնամաքրվում։ Անհրաժեշտ է խուսափել փոշի/ծուխ/գազ/կաթիլներ/գոլորշի/ցողաշիթեր կուլ տալուց։ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ԸՆԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անմիջապես հեռացնել կոնտակտային լինզաները, եթե դրանք առկա են, ապա մի քանի րոպե մանրակրկիտ լվանալ աչքերը՝ հետևելով բոլոր տեղական, տարածքային, ազգային և միջազգային անվտանգության կանոններին։
Բ բաղադրիչ։ Խրոնիկ հիվանդությունների կամ սուր ալերգիկ ռեակցիաների առկայության դեպքում հնարավոր է մաշկի կամ աչքերի գրգռվածության առաջացում, որոնցից խուսափելու համար անհրաժետ է կրել պաշտպանիչ հարմարանքներ (ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ, ակնոցներ, դիմակ)։ Պնդացուցիչը ախտահարում է ջրային միջավայրը, որը և չունի ինքնամաքրման օժտվածություն։ Անհրաժեշտ է խուսափել փոշի/ծուխ/գազ/կաթիլներ/գոլորշի/ցողաշիթեր կուլ տալուց։ ՄԱՇԿԻ ՎՐԱ ԹԱՓՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անհրաժեշտ է անմիջապես հանել ողջ վնասված հագուստը, մաշկը ցնցուղի տակ ցողել տաք ջրով կամ ջրաշթով։ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ԸՆԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անմիջապես հեռացնել կոնտակտային լինզաները, եթե դրանք առկա են, ապա մի քանի րոպե մանրակրկիտ լվանալ աչքերը՝ հետևելով բոլոր տեղական, տարածքային, ազգային և միջազգային անվտանգության կանոններին։ ԿՈՒԼ ՏԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ եթե Ձեզ լավ չեք զգում, ահազանգեք ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ կամ բժիշկ կանչեք։
Ակնարկներ
There are no reviews yet.