EPODEX-ի երկկոմպոնենտ Սալիկի ներկ
Կիրառությունը
- Սալիկի արտաքին հարթ մակերեսը նախապես հղկաթղթել՝ խազիկներ ավելացնելով, որպեսզի ստացված անհարթ ենթաշերտը ներգործի կպչունությունը բարելավելու գործընթացին։
- Տարածության մաքրուրությունը և յուղարզեծ մակերեսը ապահովելու համար առաջարկվում է կիրառել EPODEX-ի Ախտահանիչ-յուղազերծիչը (EPODEX PRE-CLEANER)։
- Խեժային խառնուրդ ստանալու համար խեժը (A կոմպոնենտը) խառնել կարծրացուցիչի (B կոմպոնենտի) հետ՝ 5:1 հարաբերակցությամբ (օրինակ՝ 5 կգ խեժ-ին միախառնել 1 կգ կարծրացուցիչ):
- Կոմպոնենտները միախառնել՝ անկյունային և եզրային հատվածները ևս մանրակրկիտ հարելով, ապա տեղափոխել մեկ այլ տարրայի մեջ և կրկին մի քանի րոպե խառնել՝ մինչև ստացվի իդեալական համասեռ խառնուրդ։
- Թափանցիկ խեժային խառնուրդին ավելացնել EPODEX-ի ջրային հիմքով, մածուկային WB գունանյութերից որևէ երանգ։ Կիրառության առաջարկվող քանակությունը ամբողջական քաշի հարաբերակցությամբ պետք է կազմի 5-10%։
- Կիրառել վրձինով կամ գլանակով, ապա թողնել չորանալու մոտ 8 ժամ՝ 20°C ջերմաստիճանային պայմաններում։ Մշակման ժամանակահատվածը 20°C-ի դեպքում կկազմի մոտ 50 րոպե, 25°C-ի՝ մոտ 35 րոպե։
- Խորհուրդ է տրվում ներկապատել 2 շերտով, սակայն կարելի է գործընթացը կրկնել անքան, որքան պահանջվում է ցանկալի անթափանցիկությունը ստանալու համար:
- Ցանկության դեպքում կարելի է անկյունային հատվածները ընդգծել մարկերային ներկով (EPODEX grouting pen)։
Ակնարկներ
There are no reviews yet.