ECO համակարգի Էպօքսիդային խեժ

ECO համակարգի Էպօքսիդային խեժ

6,500 AMD

Delivery time: 1-3 working days | From 50 € value of goods in DE free delivery

EPODEX ECO համակարգի էպօքսիդային խեժը կատարելապես համապատասխանում է մակերևութային ծածկեր, լամինացիա, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արհեստագործական կամ դիզայներական ոլորտների բազմատեսակ աշխատանքներում կիրառելու համար։ Այն կարող է շերտերով կարծրանալ, իսկ յուրաքանչյուր շերտի թույլատրելի առավելագույն հաստությունը չպետք է գերազանցի 1սմ-ը։ Օգտագործման հրահանգներին կարող եք ծանոթանալ ստորև։

  • Eco համակարգի Էպօքսիդային խեժ (A խեժ + B կարծրացուցիչ)

Calculate quantity
Length (cm)
Width (cm)
Height (cm)
Required amount in KG

ECO համակարգի էպօքսիդային խեժը
կիրառելի է բազմատեսակ աշխատանքներում, ինչպիսիք են՝ էլեկտրամեկուսացումը, մեխանիկական ինժեներիան, արհեստագործությունը։ Խեժանյութը նախատեսված է մակերեսային ծածկեր, լամինացիա և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Այն կարող է կիրառվել նաև որպես կաղապար, որի շերտային հաստությունը չպետք է գերազանցի 1սմ-ը։

 

Կիրառության եղանակը

  1. ECO համակարգին պատկանող երկկոմպոնենտ էպօքսիդային խեժի բաղադրիչները՝ A(խեժը) և B(պնդացուցիչը), միախառնել 1:2 հարաբերակցությունով (օրինակ՝ 2կգ խեժի հետ օգտագործել 1կգ պնդացուցիչ)։
  2. Խեժային խառնուրդը մանրակրկտորեն և առանց դադարների հարել բաժակի եզրերից դեպի կենտրոն ուղղվածությամբ։ Նախընտրելի է խառնուրդը տեղափոխել մեկ այլ մաքուր տարրայի մեջ և կրկին մի քանի րոպե  հարել՝ մինչև բաղադրիչները ամբողջապես միախառնվեն և ստացվի համասեռ զանգված։
  3. Գունանյութերի հետ համատեղմամբ կարելի է ստանալ ցանկացած գունային երանգի խեժային խառնուրդ։ Գունանյութը անհրաժեշտ է ավելացնել հիմնական լիցքային շերտի կա՜մ Ա բաղադրիչին կա՜մ արդեն իսկ ստացված խեժային խառնուրդին, այսինքն՝ միախառնված խեժ և կարծրացուցիչ զանգվածին։ Կոմպոնենտների 2:1 հարաբերակցությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի չառնել գունանյութի գրամային կշիռը, իսկ երանգի ինտենսիվությունը կարելի է կառավարել ավելացնելով կամ քչացնելով գունանյութի քանակը։
  4. Միախառնված մասսան իսկույն օգտագործել, եթե այն գերազանցում է թույլատրելի հաստությունը, որը ECO համակարգի համար 1սմ-ն է։ Շերտային թույլատրելի հաստությունը գերազանցելու դեպքում խեժային խառնուրդը կարող է գերտաքանալ, դեղնել, ճաքճքել կամ դեֆորմացվել։
  5. Էպօքսիդային լիցքով շերտը պետք է թողնել կարծրանալու մոտ 12-24ժամ՝ կախված միջավայրի ջերմաստիճանային պայմաններից և օդի խոնավությունից։
  6. Խեժային լիցքը կամ մակերևույթը շահագործման ենթակա է դառնում 24ժամ անց, իսկ էկոլոգիապես մաքրվում է 7 օր հետո։

Իրազեկում/ info

Էպօքիդային խեժը չորացման և հետագա մի քանի օրվա ընթացքում  բավականին զգայուն է խոնավության նկատմամբ, և կա խեժային վերին ենթաշերտում սպիտակ բծերի կամ կաթիլային հետքերի առաջացման վտանգ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել ջրի հետ ցանկացած շփումից՝ մինչ խեժային խառնուրդի իդեալական չորացման ավարտը։

Ցանկալի հաստություն հատակների և այլ մակերևույթների լիցքի համար

  • Կոնտակտային շփման պատնեշ հանդիսացող շերտ՝ մոտ 1,65-2,20կգ/մ2՝ 1,5-2մմ հաստությամբ մակերեսների համար
  • հիմնական, ծավալային լիցք՝ մոտ 0,22-0,55կգ/ մ2՝ 0,2-0,5մմ հաստությամբ մակերեսների համար
  • Վերջնական, պաշտպանիչ մակերեսային շերտ՝ մոտ 1,10-1,65 կգ/ մ2՝ 1,-1,5 հաստությամբ շերտերի համար

Երանգային գունանյութի անհրաժեշտ քանակությունը խեժ-պնդացուցիչ խառնուրդի 1կգ համար (գունավորված խեժային խառնուրդը՝ կախված հաստությունից, կարող է տարատեսակ գունային ինտենսիվությամբ արտահայտվել)

  • Փոշի գունանյութեր (մետաղական, գլիտերային, հոլոգրաֆիկ-գլիտերային, նեոնային և ֆոսֆորային)՝ 1,5-2% (15-20գ),
  • Թափանցիկ գունանյութեր՝ 60 կաթիլ (1,8գ),
  • Կիսաթափանցիկ գունանյութեր՝ 40 կաթիլ նախընտրելի երանգային գունանյութ և 20 կաթիլ սպիտակ գունանյութ (1,8գ),

Հաճախորդների սպասարկում. հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին։

հավելում. խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսավորության տարբեր պայմանների և մոնիտորների այլատեսակ ցուցադրման պատճառով գույները կարող են միանշանակ նույնատիպ չցուցադրվել: Տրամադրվող առաջարկությունները ամբողջապես հիմնված են մեր փորձառության վրա՝ առանց իրավական պարտավորության:

Կոմպոնենտներում առկա քիմիական նյութեր

Ա կոմպոնենտ (խեժ) ՝ 2,2’ – [(1-մեթիլէթիլիդեն) բիս (4,1-ֆենիլենօքսիմեթիլեն)] բիսօքսիրան Ռեակցիայի զանգված՝ 2,2’ – [մեթիլենբիս (4,1-ֆենիլենօքսիմեթիլեն)] դիօքսիրան և [2 – ({2- [4- (օքսիրան-2-իլմետօքսի) բենզիլ] ֆենօքսի} մեթիլ) օքսիրան և [2,2’- [մեթիլեն բիզ (2,1-ֆենիլենօքսիմեթիլեն)] դիօքսիրան օքսիրան, մոնո (C 12-14 ալկիլօքսի) մեթիլ) ածանցյալներ։

Բ կոմպոնենտ (պնդացուցիչ) ՝ 3-ամինոմեթիլ-3.5.5-տրիմեթիլցիկլոհեքսիլամին և 4,4’-իզոպրոպիլդենեդիֆենոլ, օլիգոմերիկ ռեակցիա, որի արդյունքում առաջանում են 1-քլորո-2,3-էպօքսիպրոպան m-ֆենիլենեբիս (մեթիլամին) սալիցիլաթթու։

Զգուշացում
Ա բաղադրիչ։ Խրոնիկ հիվանդությունների կամ սուր ալերգիկ ռեակցիաների առկայության դեպքում հնարավոր է մաշկի կամ աչքերի գրգռվածության առաջացում, որոնցից խուսափելու համար անհրաժետ է կրել պաշտպանիչ հարմարանքներ (ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ, ակնոցներ, դիմակ)։ Խեժը ախտահարում է ջրային միջավայրը, որը և չի ինքնամաքրվում։ Անհրաժեշտ է խուսափել փոշի/ծուխ/գազ/կաթիլներ/գոլորշի/ցողաշիթեր կուլ տալուց։ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ԸՆԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անմիջապես հեռացնել կոնտակտային լինզաները, եթե դրանք առկա են, ապա մի քանի րոպե մանրակրկիտ լվանալ աչքերը՝ հետևելով բոլոր տեղական, տարածքային, ազգային և միջազգային անվտանգության կանոններին։

Բ բաղադրիչ։  Խրոնիկ հիվանդությունների կամ սուր ալերգիկ ռեակցիաների առկայության դեպքում հնարավոր է մաշկի կամ աչքերի գրգռվածության առաջացում, որոնցից խուսափելու համար անհրաժետ է կրել պաշտպանիչ հարմարանքներ (ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ, ակնոցներ, դիմակ)։ Պնդացուցիչը ախտահարում է ջրային միջավայրը, որը և չունի ինքնամաքրման օժտվածություն։ Անհրաժեշտ է խուսափել փոշի/ծուխ/գազ/կաթիլներ/գոլորշի/ցողաշիթեր կուլ տալուց։ ՄԱՇԿԻ ՎՐԱ ԹԱՓՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անհրաժեշտ է անմիջապես հանել ողջ վնասված հագուստը, մաշկը ցնցուղի տակ ցողել տաք ջրով կամ ջրաշթով։ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ԸՆԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անմիջապես հեռացնել կոնտակտային լինզաները, եթե դրանք առկա են, ապա մի քանի րոպե մանրակրկիտ լվանալ աչքերը՝ հետևելով բոլոր տեղական, տարածքային, ազգային և միջազգային անվտանգության կանոններին։ ԿՈՒԼ ՏԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ եթե Ձեզ լավ չեք զգում, ահազանգեք ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ կամ բժիշկ կանչեք։

EPODEX ECO համակարգի էպօքսիդային խեժ

  • Որակի բարձրագույն ստանդարտներին համապատասխան, պրեմիում կարգի խեժանյութը կատարելապես համապատասխանում է խեժային հատակներ և մակերեսային տարատեսակ աշխատանքներ ստանալու համար։
  • ECO Էպօքսիդային խեժը կիրառելի է բազմատեսակ աշխատանքներում, ինչպիսիք են՝ էլեկտրամեկուսացումը, մեխանիկական ինժեներիան և արհեստագործությունը։ Խեժանյութը նախատեսված է մակերեսային ծածկեր, լամինացիա և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար, սակայն կարող է կիրառվել նաև որպես գունային երանգավորում ունեցող լիցքային աշխատանք և շերտերով կարծրանալ, որտեղ յուրաքանչյուր շերտի թույլատրելի առավելագույն հաստությունը չպետք է գերազանցի 1սմ-ը։
  • deep black pearl white badezimmer

    Կիրառությունը

    1. ECO Երկկոմպոնենտ էպօքսիդային խեժի բաղադրիչները՝ A(խեժը) և B(պնդացուցիչը), միախառնել 1:2 հարաբերակցությամբ (օրինակ՝ 2կգ խեժի հետ օգտագործել 1կգ պնդացուցիչ)։
    2. Խեժային խառնուրդը մանրակրկտորեն և առանց դադարների հարել բաժակի եզրերից դեպի կենտրոն, նախընտրելի է խառնուրդը տեղափոխել մեկ այլ մաքուր տարրայի մեջ և կրկին մի քանի րոպե խառնել՝ մինչև կստացվի համասեռ զանգված։
    3. Գունային լիցք ստանալու համար անհրաժեշտ է գունանայութը հավելել կա՜մ խեժանյութի Ա բաղադրիչին, կա՜մ հարված խեժային խառնուրդին, այսինքն՝ միախառնված խեժ և կարծրացուցիչ զանգվածին։
    4. Միախառնված մասսան իսկույն օգտագործել, եթե այն գերազանցում է թույլատրելի հաստությունը, որը EPODEX ECO համակարգի համար 1սմ-ն է։ Շերտային թույլատրելի հաստությունը գերազանցելու դեպքում խեժային խառնուրդը կարող է գերտաքանալ, դեղնել, ճաքճքել կամ դեֆորմացվել։
    5. Էպօքսիդային լիցքով շերտը պետք է թողնել կարծրանալու մոտ 12-24ժամ՝ կախված միջավայրի ջերմաստիճանային պայմաններից և օդի խոնավությունից։
    6. Խեժային լիցքը կամ մակերևույթը շահագործման ենթակա է դառնում 24ժամ անց, իսկ էկոլոգիապես մաքրվում է 7 օր հետո։
    SATIN GREY & DEEP BLACK finished Laura

    Կոմպոնենտների 2:1 հարաբերակցությունը հաշվարկելիս հաշվի չառնել գունանյութի գրամային կշիռը, իսկ երանգի ինտենսիվությունը կարելի է կառավարել ավելացնելով կամ քչացնելով գունանյութի քանակը։
    blasenfrei epoxidharz epodex counter 1 1 1536x864

    Ակնարկներ

    There are no reviews yet.

    Be the first to review “ECO համակարգի Էպօքսիդային խեժ”

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով