Էպօքսիդային գունանյութեր

Գունավորեք Ձեր էպօքսիդային խեժը

Այժմ կարող եք պատվիրել Ձեր նախընտրած երանգի էպօքսիդային գունանյութը թափանցիկ, ալկոհոլային,  մածուկային, մետաղական, ֆոսֆորային և նեոնային գունատեսակների բազմությունում։

Էպօքսիդային գունանյութերի բազմերանգ տարատեսակներ՝ համապատասխան Ձեր իսկ նախընտրությանը

Եթե փնտրում եք բարձրորակ էպօքսիդային գունանյութեր, ապա EPODEX ընկերությունը Ձեզ է առաջարկում Եվրոպայում նմանը չունեցող, բազմագույն և ամենաընդարձակ գունապնակով տարատեսակ երանգների ընտրանին։
Մեր գունային պիգմենտների, կոնցենտրատների և մածուկների քիմիական կառուցվածքը կատարյալ համապատասխանում է էպօքսիդային և այլ տեսակի սինթետիկ խեժերի մակրոմոլեկուլային կառուցվածքին։ Միախառնե՜ք գունանյութը խեժի Ա կոմպոնենտի հետ նախքան խառնելը կամ ավելացրե՜ք այն Ա և Բ կոմպոնենտների միաձուլված մասսային։ Օգտագործե՜ք մեր գունանյութերը դիմացկուն էպօքսիդային հատակ, սեղան, ժամացույց, տարատեսակ դիզայներական աշխատանքներ և աքսեսուարներ ստանալու համար։ Անծայրածիր տեսականիից օգտվելով՝ ձեռք կբերեք վառ և պաստելային երանգների գույներ կամ միախառնելով կստանաք բազմագույն էֆեկտներ։

Էպօքսիդային գունաներկ՝ սեղանների համար

Էպօքսիդային սեղանները նորաոճ են և նրբաճաշակ, որոնք պատրաստվում են փայտե տախտակների և կաղապարներում կարծրացող խեժի համադրմամբ։ Երբ էպօքսիդային խեժը լցվում է տձև փայտե տախտակների միջև, արդյունքում ստացվում է նմանը չունեցող, անզուգադրելի և յուատիպ արդյունք։

Թափանցիկ գունանյութերի շնորհիվ կարտացոլվի և տեսանելի կլինի նաև սեղանի ստորին կառուցվածքը։ Բացի այդ, թափանցիկ էպօքսիդային խեժի շնորհիվ սեղանին կարտացոլվի անուղղակի լուսավորություն։

Ձեր բնակարանն առավել լուսավոր դարձնելու համար կարող եք նաև լուսակլանիչ-ֆոսֆորային գունանյութեր ավելացնել մուգ պիգմենտների մեջ, որոնք արևից լույս են կլանում և մթության մեջ կարող են արտացոլվել և հավելյալ լուսավորում ապահովել՝ առանց էլեկտրական լամպերի կամ էլեկտրականության օգտագործման։

Վերանորոգեք Ձեր սեղաններն ու հատակները էպօքսիդային գունանյութերի համադրմամբ

Էպօքսիդային խեժը իդեալական տարբերակ է բնակարանների կամ ավտոտնակների, հատակային ծածկեր և այլ տարատեսակ մակերեսային ծածկեր ստանալիս հատակի մակերեսը մեխանիկական և քիմիական ազդեցությունների նկատմամբ առավել դիմացկուն դարձնելու համար։ Էպօքսիդային խեժը նաև իդեալապես համադրվում է շրջակա միջավայրի հետ և հատակները սովորաբար ևս ներկվում են էպօքսիդային հիքով ներկանյութերով։ Բացի միատոն գույներից, օգտագործվում են նաև այլ տարատեսակ համադրություններ։ EPODEX ընկերությունը առաջարկում է նաև մետաղական գունանյութերի լայնատեսակ ընտրանի՝ ադամանդյա արտացոլանքով վերջնարդյունք ստանալու համար։ Փոշի-մետաղական պիգմենտները նաև միախառնվում են միմյանց հետ, իսկ տարատեսակ գույնային երանգների համադրությունը  ինքնատիպ աշխատանք ստանաու գլխավոր գրավականն է։

cart
Languages