EPODEX-ի միակոմպոնենտ Սալիկի ներկ
EPODEX-ի մեկկոմպոնենտային, ջրային հիմքով, ակրիլային սալիկի ներկերը բարձրորակ, չափազանց պարզ կիրառելի, օգտագործման մեջ գերդիմացկուն և ուժեղ կպչողականությամբ օժտված ներկանյութեր են՝ նախատեսված սալիկապատ սենյակի պատային և առաստաղային հատվածները ներկապատելու համար։
Ծածկողականություն։ Մեկանգամյա կիրառությամբ 1մ² Հարթ և չներծծվող մակերեսի համար ծախսվաում է 120-150 գ/մ² ներկանյութ։
Կիրառությունը
- Սալիկի արտաքին հարթ մակերեսը նախապես հղկաթղթել՝ խազիկներ ավելացնելով, որպեսզի ստացված անհարթ ենթաշերտը ներգործի կպչունությունը բարելավելու գործընթացին։
- Տարածության մաքրուրությունը և յուղարզեծ մակերեսը ապահովելու համար առաջարկվում է կիրառել EPODEX-ի Ախտահանիչ-յուղազերծիչը (EPODEX PRE-CLEANER)։
- Օգտագործումից առաջ նյութը մանրակրկտորեն խառնել:
- Ներկանյութին ավելացնել EPODEX-ի ջրային հիմքով, մածուկային WB գունանյութերից որևէ երանգ։ Կիրառության առաջարկվող քանակությունը ամբողջական քաշի հարաբերակցությամբ պետք է կազմի 5-10%։
- Կիրառել վրձինով կամ գլանակով, ապա թողնել չորանալու մոտ 8 ժամ՝ 20°C ջերմաստիճանային պայմաններում։
- Խորհուրդ է տրվում ներկապատել 2 շերտով, սակայն կարելի է գործընթացը կրկնել անքան, որքան պահանջվում է ցանկալի անթափանցիկությունը ստանալու համար:
- Ցանկության դեպքում կարելի է անկյունային հատվածները ընդգծել մարկերային ներկով (EPODEX grouting pen)։
Առաջարկվում է մշակման գործընթացը իրականացնել արտաքին միջավայրի առնվազն 8°C ջերմաստիճանային պայմանի ապահովմամբ։ Չկիրառել տաքացվող կամ անմիջապես արևի ուղիղ ճառագայթների անկման տակ գտնվող մակերեսներին։ Չորացման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ նախատեսվածից ցածր ջերմաստիճանային պայմաններում աշխատելու դեպքում: Ներկանյութի մածուցիկությունը նոսրացնելու համար այն միախառնել ջուրով՝ քանակային 5% հարաբերակցությամբ։ Աշխատանքի ավարտից հետո օգտագործված պարագաները ցողել ջրով։
հավելում. խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսավորության տարբեր պայմանների և մոնիտորների այլատեսակ ցուցադրման պատճառով գույները կարող են միանշանակ նույնատիպ չցուցադրվել: Տրամադրվող առաջարկությունները ամբողջապես հիմնված են մեր փորձառության վրա՝ առանց իրավական պարտավորության:
Հաճախորդների սպասարկում. հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին։
Ակնարկներ
There are no reviews yet.