Միակոմպոնենտ Սալիկի ներկ՝ ԿԱՐՄԻՐԻ ԵՐԱՆԳՆԵՐԸ (TILE PAINT 1K Red Colours)

Միակոմպոնենտ Սալիկի ներկ՝ ԿԱՐՄԻՐԻ ԵՐԱՆԳՆԵՐԸ (TILE PAINT 1K Red Colours)

14,000 AMD

Delivery time: 1-3 working days | From 50 € value of goods in DE free delivery

EPODEX-ի միակոմպոնենտ, ջրային հիմքով, ակրիլային Սալիկի ներկերը բարձրորակ, չափազանց պարզ կիրառելիությամբ, ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ դիմացկուն և ուժեղ կպչողականությամբ օժտված ներկանյութեր են՝ նախատեսված սալիկապատ սենյակի պատային և առաստաղային հատվածները ներկապատելու և նոր թարմություն ու փայլ հաղորդելու համար։ Ծածկողականության ծավալը մեկանգամյա կիրառությամբ 120-150գ/մ² է կազմում։ Օգտագործման հրահանգներին կարող եք ծանոթանալ ստորև։

Calculate quantity
Length (cm)
Width (cm)
Height (cm)
Required amount in KG

Category:

 

EPODEX-ի միակոմպոնենտ Սալիկի ներկ

EPODEX-ի մեկկոմպոնենտային, ջրային հիմքով, ակրիլային սալիկի ներկերը բարձրորակ, չափազանց պարզ կիրառելի, օգտագործման մեջ գերդիմացկուն և ուժեղ կպչողականությամբ օժտված ներկանյութեր են՝ նախատեսված սալիկապատ սենյակի պատային և առաստաղային հատվածները ներկապատելու համար։

Ծածկողականություն։ Մեկանգամյա կիրառությամբ 1մ² Հարթ և չներծծվող մակերեսի համար ծախսվաում է 120-150 գ/մ² ներկանյութ։

Կիրառությունը

  1. Սալիկի արտաքին հարթ մակերեսը նախապես հղկաթղթել՝ խազիկներ ավելացնելով, որպեսզի ստացված անհարթ ենթաշերտը ներգործի կպչունությունը բարելավելու գործընթացին։
  2. Տարածության մաքրուրությունը և յուղարզեծ մակերեսը ապահովելու համար առաջարկվում է կիրառել EPODEX-ի Ախտահանիչ-յուղազերծիչը (EPODEX PRE-CLEANER)։
  3. Օգտագործումից առաջ նյութը մանրակրկտորեն խառնել:
  4. Ներկանյութին ավելացնել EPODEX-ի ջրային հիմքով, մածուկային WB գունանյութերից որևէ երանգ։ Կիրառության առաջարկվող քանակությունը ամբողջական քաշի հարաբերակցությամբ պետք է կազմի 5-10%։
  5. Կիրառել վրձինով կամ գլանակով, ապա թողնել չորանալու մոտ 8 ժամ՝ 20°C ջերմաստիճանային պայմաններում։
  6. Խորհուրդ է տրվում ներկապատել 2 շերտով, սակայն կարելի է գործընթացը կրկնել անքան, որքան պահանջվում է ցանկալի անթափանցիկությունը ստանալու համար:
  7. Ցանկության դեպքում կարելի է  անկյունային հատվածները ընդգծել մարկերային ներկով (EPODEX grouting pen)։

Առաջարկվում է մշակման գործընթացը իրականացնել արտաքին միջավայրի առնվազն 8°C ջերմաստիճանային պայմանի ապահովմամբ։ Չկիրառել տաքացվող կամ անմիջապես արևի ուղիղ ճառագայթների անկման տակ գտնվող մակերեսներին։ Չորացման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ նախատեսվածից ցածր ջերմաստիճանային պայմաններում աշխատելու դեպքում:  Ներկանյութի մածուցիկությունը նոսրացնելու համար այն միախառնել ջուրով՝ քանակային 5% հարաբերակցությամբ։ Աշխատանքի ավարտից հետո օգտագործված պարագաները ցողել ջրով։

հավելում. խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսավորության տարբեր պայմանների և մոնիտորների այլատեսակ ցուցադրման պատճառով գույները կարող են միանշանակ նույնատիպ չցուցադրվել: Տրամադրվող առաջարկությունները ամբողջապես հիմնված են մեր փորձառության վրա՝ առանց իրավական պարտավորության:

Հաճախորդների սպասարկում. հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին։

 

Ակնարկներ

There are no reviews yet.

Be the first to review “Միակոմպոնենտ Սալիկի ներկ՝ ԿԱՐՄԻՐԻ ԵՐԱՆԳՆԵՐԸ (TILE PAINT 1K Red Colours)”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով