EPODEX-ի ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ-ԿԱՊՈՒՅՏ ՀՈԼՈԳՐԱՖԻԿ փաթիլային փայլեր
Epodex-ի փայլող փաթիլային փունջը իդեալական է ձուլման և լամինացման համար նախատեսված սինթետիկ խեժերին, լաքերին, մեքենաներին, հասարակական տրանսպորտին, պլասմասյա իրերին և տարածություններին գունային փայլ հաղորդելու, ինչպես նաև այլ բազում ոլորտներում կիրառելու համար։
Կիրառությունը էպօքսիդային խեժերի հետ
Փաթիլները խառնել էպօքսիդային խեժի և կարծրացուցիչի հետ։ Օգտագործման առաջարկվող քանակությունը իդեալական խիտ ծակողականություն ստանալու համար 1կգ խեժային խառնուրդի հետ (A և B կոմտոնենտները միասին) 15 գրամ (խեժային խառնուրդի 1,5%-ը) մետաղական փաթիլների օգտագործումն է։ Ավելի պասիվ ինտենսիվություն կարելի է ստանալ 1կգ խեժային խառնուրդին 5 գրամ մետաղական փաթիլներ ավելացնելով (խեժային խառնուրդի 0,5%-ը)։
Ուշադրություն։ Փայլային փոշու փաթիլները իրենց չափսերի պատճառով կարող են սուզվել խեժային խառնուրդի մեջ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խեժային խառնուրդը ստանալուց հետո (A և B կոմպոնենտները միախառնելուց հետո) փոշին ավելացնել խառնուրդի գելավորման ընթացքում, երբ այն կսկսի թանձրանալ, ապա զգուշությամբ խառնել այն։ Գելավորման ժամանակը տարբեր է տարատեսակ էպօքսիդային խեժերի խառնուրդների համար, անհրաժեշտ է պարզապես ուշադիր հետևել թանձրացման ընթացքին։ Արդեն իսկ սուզված փայլերը վերականգնելու համար խեժը խառնել գելային տեքստուրա ընդունելու ժամանակ և ուշադիր լինել, որ խառնման ընթացքում պղպջակներ չառաջանան։
հավելում. խնդրում ենք նկատի ունենալ, որ լուսավորության տարբեր պայմանների և մոնիտորների այլատեսակ ցուցադրման պատճառով գույները կարող են միանշանակ նույնատիպ չցուցադրվել: Տրամադրվող առաջարկությունները ամբողջապես հիմնված են մեր փորձառության վրա՝ առանց իրավական պարտավորության:
Հաճախորդների սպասարկում. հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին։
Ակնարկներ
There are no reviews yet.