Ընտրե՜ք Ձեր աշխատանքին առավել համապատասխան խեժային տարատեսակը
EPODEX ընկերության առաջարկած էպօքսիդային խեժերը ունեն լայնամասշտաբ կիրառություն բազմատեսակ աշխատանքային ոլորտներում. հատակային ծածկեր, խեժային սեղաններ, տարատեսակ աքսեսուարներ և դիզայներական աշխատանքներ, ինչպես նաև մասշտաբային լիցքեր և արհեստագործական ու վերանորոգման աշխատանքներ։ Խեժային յուրաքանչյուր տարատեսակ էկոլոգիապես կատարյալ մաքուր է և համադրելի էպօքսիդային հիմքով գունային պիգմենտների հետ, որոնք կարող եք գտնել մեր կայքում՝ գունանանյութեր բաժնում։
Բարձրորակ էպօքսիդային խեժ EPODEX-ից
EPODEX ընկերության առաջարկած էպօքսիդային խեժերը անցնելով խիստ վերահսկողական աշխատանքներ՝ համապատասխանում են բարձրագույն որակական չափանիշներին։ Արտադրությունը իրականացվում է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով և պարբերաբար նորացումների է ենթարկվում, որի շնորհիվ և հնարավորինս արագ ժամանակահատվածում մշտապես առաջարկվում է թարմ արտադրանք։
Էպօքսիդային խեժի այս ունիվերսալ համակարգը թույլատրում է բազմատեսակ կիրառությունների ընդարձակ շրջանակ, խեժը ձուլելով տարաբնույթ նյութերի հետ կազատվեք ավելորդ ծակոտիներից, խոնավությունից և փոշուց, իսկ եզակի բանաձևի շնորհիվ կապահովվի կատարյալ կպչունություն գրեթե ցանկացած նյութատեսակի հետ, ինչպիսիք են փայտը, բետոնը, կերամիկան և այլն:
Սեղանի մակերեսային ծածկ ստանալու համար ընտրե՛ք խեժային տարատեսակներից առավել արագ կարծրացող՝ EPODEX ECO համակարգը։ Կաղապարված առավել հաստ լիցքային սեղանների համար EPODEX PRO+ և EPODEX ECO+ համակարգերը լավագույն ընտրությունն են։ Կատարյալ արդյունք ստանալու համար կարևորագույն հանգամանք է արտաքին կաղապարային մակերևույթի նախապատրաստումը և երկու բաղադրիչների ճշգրիտ չափաբաժիններով միաձուլումը։ Բացի այդ՝ միջավայրի ջերմաստիճանային պայմանները և խոնավության մակարդակը նույնպես պետք է համապատասխանեն նախատեսված և սահմանված չափանիշներին։ Յուրաքանչյուր մանրամասնություն ներկայացված է հստակ արտադրանքի նկարագրության բաժնում։
Ի՞նչ է էպօքսիդային խեժը
EPODEX ընկերությունը մասնագիտացված է երկբաղադրիչ խեժերի արտադրության մեջ։ Էպօքսիդային խեժ նյութատեսակը հնարավոր է ստանալ խեժ և պնդացուցիչ բաղադրիչների ճիշտ չափաբաժիններով միախառնումից, որի արդյունքում տեղի է ունենում ջերմանջատիչ քիմիական ռեակցիա։
Մշակման սկզբում նյութը հեղուկ ագրեգատային վիճակում է, այնուհետև վերածվում է գելանման զանգվածի, ապա գալիս է վերջնական պինդ տեսքին։ Կախված խեժի պատրաստման եղանակից՝ ռեակցիան կարող է առավել արագ կամ կարճ ընթանալ, ինչի շնորհիվ և կիրառման հնարավոր եղանակները ընդլայնվում են։


Էպօքսիդային խեժի կիրառությունը
Մեկուսացրեք Ձեր հատակը, կաղապարեք Ձեր էպօքսիդային սեղանը, ստեղծեք Ձեր հեղինակային զարդերը կամ ստացեք հետաքրքիր դիզայներական լուծումներով ինտերիերային լրացումներ, ինչպես նաև կիրառեք խեժը նավաշինարարության մեջ (նավերի արտադրության, վերանորոգման և ապակեպլաստիկային նավերի լամինացիայի ոլորտում)։ Շնորհիվ խեժի և պնդացուցչի հստակ և իդեալական չափաբաժինների, մեր արտադրատեսակները հարմար են բազմատեսակ և տարաոլորտ կիրառությունների համար։
Սինթետիկ խեժի կիրառությունը բավականին դյուրին է, և հավասարապես կիրառելի անհատ և մասշտաբային առևտրական սպառման շրջանում։
EPODEX-ը համատեղում է իդեալական լուծումամբ կատարյալ վերջնարդյունքը։