Խեժային հատակներ և Մակերեսային աշխատանքներ
Գերմանական EPODEX ընկերությունը առաջարկում է կատարելապես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր էպօքսիդային խեժերի լայն ընտրանի, որոնցով աշխատելը չափազանց դյուրին է։
Երկբաղադրիչ Էպօքսիքդային խեժի Eco համակարգ
Ձեռք բերեք EPODEX ընկերության բարձր որակական հատկանիշներով օժտված էպօքսիդային խեժը և ստացեք գերդիմացկուն, դյուրին մաքրվող և ինքնատիպ գունային գամմաներով տարբերակվող էպօքսիդային հատակներ, որոնք կձուլվեն Ձեր բնակարանային ինտերիերին՝ հանդիսանալով շքեղ և յուրօրինակ դիզայներական լուծում։ Հատակային աշխատանքների համար առաջարկվում է Eco համակարգի էպօքսիդային խեժի օգտագործումը, որը կիրառություն ունի բազմատեսակ այլ արդյունաբերական և արհեստագործական աշխատանքներում ևս, ինչպես նաև իդեալական է մակերեսային աշխատանքների համար։
Eco համակարգը օգտագործման համար էկոլոգիապես ամբողջովին մաքրվում է խեժային խառնուրդը ստանալուց 7 օր անց։
Գնեք EPODEX-ի որակյալ խեժային հատակները
EPODEX-ը մասնագիտացած է բարձրակարգ որակական առանձնահատկությամբ աչքի ընկնող էպօքսիդային խեժի արտադրության և մատակարարման մեջ, որի արտադրանքն անցնում է որակային բազմանգամյա ստուգումներ՝ նախքան գնորդին հասնելը։ EPODEX ընկերությունը առաջարկում է բարձորակ արտադրանք՝ մատչելի գներով։ Կարծրանալուց հետո այն կատարելապես անվտանգ է դառնում և չի արտանետում անկայուն օրգանական միացություններ։ Խեժային խառնուրդները կարող են օգտագործվել արդյունապերական և արտադրական բոլոր ոլորտներում և համատեղելի են գրեթե բոլոր տեսակի նյութերի հետ։ Հարցերի դեպքում մեր բանիմաց աշխատակիցները սիրով կաջակցեն Ձեզ։
Խեժային հատակ տանը
Խեժային հատակները հարմար են ներքին և արտաքին օգտագործման համար։ Մեր գունային լայն ընտրանին Ձեզ հնարավորություն կտա ստեղծել յուրօրինակ հատակներ, որոնք կհամապատասխանեն Ձեր տան ընդհանրական տեսքին։ Ներկառուցված առարկաների կամ նկարների և խեժի համատեղ օգտագործմամբ Դուք կարող եք նաև 3D պատկերներ ստանալ։ Ջրային հիմքով մեր SEALER&PRIMER նախախեժերի զուգահեռաբար կիրառությամբ իդեալապես կխեժապատվեն Ձեր ավտոտնակների և բնակելի տարածքների հատակային այն ծածկույթները, որտեղ խոնավության մակարդակը համեմատ ավելի բարձր է։
Մեր խեժերը չեն պարունակում լուծիչներ, ՑՕՄ և ֆտալատներ և չեն վտանգում Ձեր առողջությունը։ Կախված Ձեր նախագծից և տարածքային ընգրկվածությունից՝ Դուք կարող եք օգտվել EPODEX ECO կամ PRO համակարգերից՝ SEALER&PRIMER նախախեժի զուգահեռ օգտագործմամբ։ Անկախ Ձեր նախընտրած խեժի տեսակից՝ դրա մակերևույթը հեշտ է մաքրվում և չի պահանջում հատուկ խնամք կամ պարբերական վերանորոգում։
Խեժային հատակերը արդյունաբերական տարածքներում
Գործարանների և աշխատասենյակների հատակները առավել վաղ են մաշվածություն ձեռք բերում՝ ակտիվ օգտագործվածության պատճռով։ Օրինակ` բետոնային հատակները պահանջում են հաճախակի վերանորոգում և խնամք, ինչի արդյունքում ծախսվում են մեծաքանակ գումարներ, իսկ խեժային հատակները մատչելի են և լիապես տարբերվում են իրենց փայլուն մակերևույթով ու դիմացկունությամբ։ Բացի գործնականում կիրառության հարմարավետությունից՝ խեժային հատակները աչքի են ընկնում իրենց արտասովոր տեսքով և թույլ են տալիս ստանալ այնպիսի ծածկույթային հատակ, որը կձուլվի Ձեր բնակարանային ինտերիերին՝ հաղորդելով շքեղության և միաժամանակ էլեգանտության շունչ։ Էպօքսիդային հինքով գունային խտանյութերի զագահեռաբար օգտագործմամբ Ձեր խեժային հատակները կօժտվեն երանգային առանձնահատուկ մակերևույթով։ Խեժային հատակները ամբողջապես հարթ են և համասեռ խառնվածքով, ինչը և հեշտացնում է դրանց մաքրման գործընթացը։
Ստեղծեք էպօքսիդային հատակ՝ հետևելով այս պարզ քայլային հերթականությանը։
Խեժային հատակներ պատրաստելը այնքան դյուրին է, որ սեփական ձեռքերով հատակային ծածկ ստանալը ոչ մի խնդիր չի առաջացնի, եթե առկա է անհարժեշտ պարագաների նախատեսելի քանակը, որի մեջ ներառված է երանգավորող գունանյութը ևս։ EPODEX-ի երկբաղադրիչ խեժերը բաղկացած են երկու կոմպոնենտներից՝ A(խեժ) և B(պնդացուցիչ), անհրաժեշտ է միախառնել այդ երկու բաղադրիչները՝ նախատեսելի չափաբաժիններով և թողնել, որ խառնուրդը կարծրանա։ Առաջին հերթին անհրաժեշտ է ախտահանել մակերևույթի աստաքին ծածկը . անչատիչ ժապավենով առանձնացնել այն հատվածները կամ անկյունները, որոնք չպետք է խեժապատվեն։ Այնուհետև հարել կոմպոնենտները՝ գունանյութեր ավելացնելով, և թողնել, որ խեժային խառնուրդը կարծրանա։