Էպօքսիդային խեժեր
EPODEX ընկերությունը արտադրում է երկկոմպոնենտ էպօքսիդային խեժեր՝ բաղկացած Ա (խեժ) և Բ (կարծրացուցիչ) բաղադրիչներից, որոնց ճշգրիտ միախառնման և ողղորդվող քիմիական ռեակցիայի արդյունքում հնարավոր է ստանալ լիցքային, մակերեսային և կաղապարված ցանկացած աշխատանք։ Ստացված խեժային պարագաները օժտված են կատարյալ փայլով և կարծր մակերևույթով, որի շնորհիվ և ունեն ընդլայնված ոլորտային կիրառություն։
Մակերեսային աշխատանքներ ասելով հասկանում ենք միլիմետրային լիցքեր և երեսպատումներ, որոնք իդեալական են Էպօքսիդային հատակներ, սեղաններ, կտավներ, երեսպատված ժամացույցներ ստանալու և ցանկացած այլ դեզայներական ու արդյունաբերական ոլորտներում կիրառելու համար, որտեղ խեժը համադրվելու է շնչող առարկայի հետ (բետոն, քար, փայտ, կտոր…)։
Ինչպես նաև EPODEX-ի խեժային համակարգերով կարող եք ստանալ մեծածավալ և մասշտաբային լիցքեր ստանալու համար մինչև 10 և անգամ մինչև 50 սմ շերտային հաստությամբ, որը չլսված արդյունք է խեժային համակարգերի կիրառական փորձառության մեջ։
Խեժային Eco, Eco+, Pro, Pro+ և Pro Max համակարգեր
Սալիկի ներկ
EPODEX ընկերության մասին
EPODEX-ը գերմանական արտադրող ընկերություն է՝ մասնագիտացած էպօքսիդային խեժերի և խեժային հիմքով տարատեսակ ներկանյութերի արտադրության մեջ։ Անցնելով խստագույն որակական վերահսկողություն Գերմանիայում՝ EPODEX-ը առաջրկում է բարձրագույն ստանդարտներին համապատասխանող, պրեմիում կարգի խեժանյութեր։ Որակյալ և մատչելի արտադրանքի համատեղումը զուգահեռվում է անվտանգության գործոնի հետ ևս՝ առաջարկելով ամբողջապես անվնաս և էկոլոգիապես մաքուր արտադրանք, ինչպես նաև բանիմաց և փորձառու մասնագետների աջակցություն։ Տարատեսակ խեժերի ընտրությունից մինչև բազմաշերտ գունային ընտրանի։ Էպօքսիդային խեժով իրագործելի է ցանկացած լիցքային, մակերեսային և կաղապարված աշխատանք, որը և անծայրածիր հնարավորություններով է օժտում՝ հիմնավորելով ընկերության կարգախոսը՝ «Epodex` երևակայությունից իրականություն»։